ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հայտնել են, որ դեպարտամենտը չի բացառում՝ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնի պայթյունի պատճառը եղել է քաղցր բամբակ կամ պոպկորն արտադրող սարքի պայթյունը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
 
«Կարծում եմ, որ կարող էր պրոպանը պայթել»: Ըստ այդմ, դա քաղցր բամբակի, կամ էլ պոպկորնի պատրաստման սարքն է եղել»,- ասել է ԱԻՆ աշխատակիցը:
 
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ հրդեհի պատճառով զոհվել է 64 մարդ:
 
Հայտնի է, որ հրդեհի օջախը գտնվել է վերին հարկում, որտեղ կան կինոթատրոններ և մանկական ժամանցային կենտրոններ:
 
Աղբյուր՝ shabat.am