Ինչու է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձել իրեն ցած նետել բնակելի շենքի 8 րդ հարկից
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում գլխավորում է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնում է այնտեղից ցած նետվել: 
 
Ինչպես նշում է ria.ru-ն՝ դեպքի վայրից հաղորդող ուկրաինական լրատվամիջոցներին հղումով, քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, երբ ուժայինները եկել են նրա բնակարան ու խուզարկություն սկսել:
 
«Այժմ Սաակաշվիլին գտնվել է կտուրում ու նրա հետ ժամեր շարունակ բանակցել են իրավապահները: Քաղաքական գործիչն ասել է, որ եթե իրեն դիպչեն, ինքը ցած կնետվի կտուրից:
 
Շենքի մոտ են ժամանել փրկարարներն ու բժիշկները»,-հայտնում է լրատվամիջոցներից մեկը:
 
Հաղորդվում է նաև, որ Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ է արվել:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել էին Սաակաշվիլիին, սակայն նա աջակիցների օգնությամբ կարողացել էր ճեղքել սահմանապահների կազմած շղթան ու Լեհաստանի տարածքից կրկին Ուկրաինա էր վերադարձել: