Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը մարտի 24-ին վթարի է ենթարկվել։ Գիշերը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan մակնիշների մեքենաները, ինչից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ցուցանակը, ապա հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառը։
 
Nissan մակնիշի մեքենան եղել է տաքսի, որի ուղևորն Իննա Խոջամիրյանն էր։ Tert.am Life-ն Իննայից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում։ Դերասանուհին հայտնեց, որ վթարի հետևանքով ուժեղ հարված է ստացել գլխին։ Սկզբում նա լուրջ չի վերաբերել հարվածին, հաջորդ օրն էլ դուրս է եկել տանից, սակայն  հետո հասկացել է, որ ուղեղի ցնցման ախտանշաններ ունի։
 
Թեև Իննան վնասվածքը լուրջ չի համարում, իրավիճակին էլ դրական է վերաբերում` հաշվի առնելով, որ կարող էր ավելի վատ ելք լինել, նա այսօր աշխատանքի գնալ չի կարողացել։ Դերասանուհին հայտնեց, որ այսօր ինքնազգացողությունը դեռ վատ էր, սակայն շուտով կվերադառնա նկարահանումների։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում