Հանրապետության տարածքում` 
մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:
 
Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամաանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո,  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: