Լուսանկարի աջ անկյունում՝ կենտրոնում, Վիկտորյան է, նրա մայրը ազգությամբ հայուհի է, տեսանյութում դեպքի մասին պատմում է մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը: Վիկտորյան 7 համադասարանցիների հետ շարունակում է մնալ այն անհետացած երեխաների շարքում, որոնց մարմինները դեռեւս չեն գտնվել:
 
Լուսանկարի ներքեւի ձախ անկյունում ընտանիքն է, որը հրդեհի խուճապի ժամանակ ծխացող սրահում կորցրել է իրար, 3 երեխաներն ու նրանց մայրը  ողջ-ողջ այրվել են:
Տեսանյութում խուճապն է, որը սկսվել է հրդեհի բռնկումից հետո, փակված դռների պատճառով ներսում գտնվող երեխաները վախեցած են, սարսափահար, մարդիկ կորցրել են երեխաներին ու մտերիմներին, դուրս գալ հնարավոր չէ...
Երեխաներից մեկը չի կարող հասնել մորը, որը մնացել է  փակ դռան հետեւում, բոլորը օգնություն են կանչում հրդեհվող կինոսրահից՝ չկարողանալով դուրս գալ:
Տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են ու ծխահարվել, զոհերի թիվը 63 է, հիվանդանոցներում 80-ից ավելի հոսպիտալացվածներ կան:
Հրդեհի բռնկումը սկսվել է չորրորդ հարկում՝ մանկական խաղասենյակում՝ բատուտի մոտից ու արագությամբ տարածվել, հակահրդեհային ազդանշանները չեն գործել, հրդեհային համակարգերը եղել են խափանված:
Կրակը տարածվել է չորրորդ հարկի 3 կինոսրահներում, որոնցից 2-ում մուլտֆիլմի պրեմիերա է եղել, այն դիտելու են եկել երեխաներ՝ դասարաններով: Երեխաները զանգել են հարազատներին, հայտնել կատարվածի մասին, լացակումաց ասել, որ սիրում են բոլորին ու հրաժեշտ տվել:
Տարհանման աստիճանները, ելքերն ու կինոսրահների դռները արգելափակված են եղել, ծխացող ու այվող տարածքից դուրս գալը եղել է անհնարին, մեծերն ու երեխաները տեսել են այրվող մարդկանց, զգացել մահվան շունչը մոտիկից: Ոմանք հասցրել են տանիք բարձրանալ՝ նախքան դռների արգելափակվելը, սակայն շուրջ 40 րոպե անց են հայտնվել փրկարարական սանդուղքները,կրակին զոհ դարձած երեխաներն են, նրանց լուսավոր պատմություններն ու կարճ կյանքի անհավատալի ավարտը:
Ի թիվս այրվածքներ ստացածների ու հիվանդանոց տեղափոխվածների, 3 դպրոցահասակ երեխաներ հոգեկան խանգարումներ են ստացել՝ ծանր սթրեսի հետեւանքով, նրանց նշանակվել է հոգեբուժական-հոգեբանական համալիր բուժում: Բժիշկներն ասել են՝ բուժվող խանգարումներ են: