Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը կործանի մեծ բարեկամությունը Կյանքի կարևորագույն կանոնները
1. Ուշադրությո՛ւն դարձրեք այն հանգամանքի վրա, որ մեծ սերն ու մեծ հաջողությունները պայմանավորված են մեծ ռիսկով և մեծ աշխատասիրությամբ։
 
2. Երբ պարտվում եք, չեք կորցնում կուտակած փորձը. գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի՛ վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց. դրանք միայն օգնում են առաջ գնալ:
 
3. Մշտապես հետևե՛ք երեք կանոններին.
 
ա. հարգե՛ք ինքներդ ձեզ,
 
բ. հարգե՛ք ուրիշներին,
 
գ. մի՛ խուսափեք պատասխանտվություն կրելուց ձեր արարքների համար։
 
4. Հիշե՛ք՝ ձեզ ոչ միշտ է հարկավոր այն, ինչ ուզում եք։
 
5. Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը կործանի մեծ բարեկամությունը։
 
6. Եթե սխալվել եք, անմիջապես ամեն ինչ արե՛ք սխալն ուղղելու համար:
 
7. Երբեմն պետք է մենակ մնալ, ինքներդ ձեզ լսել։
 
8. Ձեզ ազա՛տ զգացեք, բայց մի՛ անցեք սահմանը։
 
9. Հիշե՛ք՝ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։
 
10. Ապրե՛ք արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ բան ունենաք հիշելու։
 
11. Սիրով լի մթնոլորտը ձեր կյանքի հիմքն է։
 
12. Հարաբերությունները պարզաբանելիս խոսեք միայն ներկայի մասին, մի՛ հիշեք անցյալը։
 
13. Կիսվե՛ք ձեր գիտելիքներով. սա անմահանալու միջոց է։
 
14. Հոգատա՛ր եղեք բնության նկատմամբ, սիրե՛ք այն։
 
15. Տարվա ընթացքում մեկ անգամ մեկնե՛ք այնտեղ, որտեղ դեռ չեք եղել։ Այդպես ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում նոր մարդկանց հետ:
 
16. Հիշե՛ք՝ լավագույն հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը, ում հետ էլ որ լինի, հիշում է մյուսին։
 
17. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք՝ այն ստանալու համար։ Հաճախ այնքան ենք տարվում երազանքով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի երազանքը:
 
18. Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ՛ դրա համար անհանգստանալ։ Եթե խնդիրն անլուծելի է, անմտություն է դրա համար անհանգստանալը: