Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար:
 
Բաղադրիչներ հավկիթ — 3 հատ,շաքարավազ — 1 բաժակ,թթվասեր — 1 բաժակ,մարգարին — 250 գրամ,ալյուր— 4 բաժակ,սոդա — 0,5 ճ/գ,քացախ
Լցոնը
Սև սալորաչիր — 200 գրամ,հունական ընկույզ— 200 գրամ
Կրեմը
Թթվասեր — 0,7-1 լիտր,շաքարավազ— 1 բաժակ,շոկոլադ զարդարելու համար
Տորթ «Խրճիթ»
Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ
Մարգարինը հալեցնել և սառեցնել
Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ
Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը
Խառնել խմորը
Բաժանել 28 գնդիկների
Դնել սառնարանում 30 րոպե
Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը и раскатываем каждый 20-25 սմ երկարությամբ և  3-4սմ լայնությամբ:
Պատրաստում ենք լցոնը:
Ընկույզները կտրտել դանակով:
Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով:
Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով ընկույզի, սալորաչրի: Ապան դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում՝ 15 րոպե:
Շաքարավազով հարում ենք թթվասերը:
Սկսում ենք պատրաստել խրճիթը. Շարում ենք առաջին շերտը 7 գլանակից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանակ ենք դնում: Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով:
Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով:
Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները:
Վրան լցնել  քերած շոկոլադ:
Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի: Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից: