Կեմերովոյում ողբերագական հրդեհի հետեւանքով զովածների քանակության մասին տվյալներին չհավատացող հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջում են վստահելի տեղեկատվություն տրամադրել տեղի ունեցած մասին:  
 
Նրանք նախաձեռնող խմբեր են կազմել եւ այցելու են քաղաքի դիարաններ:
Ինչպես հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը, ցուցարարների խոսքով, այն վայրում, որտեղ անցկացվում է հանրահավաքը, արդեն տեղակայված են ОМОН-ի ուժեր, իսկ դեպի քաղաք տանող ճանապարհներին ռազմական տեխնի է կանգնած:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: Պուտինն այժմ գտնվում է Կեմերովոյում: Նրա ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն:
Այունհետեւ հայտնեցին, որ ցուցարարներից բաղկացած նախաձեռնող խմբերն արդեն այցելել են քաղաքի դիարաններ ու հաստատել 64 մարդու մարվան մասին պաշտոնական տվյալները: Երկրի նախագահը եւս հանդիպել է տեղի բնակիչների հետ ու խոստացել պատժել բոլոր մեղավորներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետ կապված սուգ է հայտարարել ամբողջ երկրում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում եւ հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները եւ հաղորդումները:
Մինչ այդ եռօրյա սուգ էր հայտարարված միայն Կեմերովոյի տարածաշրջանում: