
«Մենք միշտ սիրելու ու հիշելու ենք նրան: Նա լավագույններից լավագույնն էր: Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ դա նրա հետ պատահել է, բայց հպարտ եմ, որ նա իմ մայրն է: Նա մահացավ իբրեւ հերոս՝ իրենից վեր դասելով երեխաներին, եւ այլ կերպ վարվել չէր կարող: Նա միշտ կմնա մեր սրտերում»,- գրել է Էլեոնորան:
Տատյանա Դարսալիան գիմնազիայում դասավանդել է գերմաներեն եւ անգլերեն: Ռուսական լրատվամիջոցներին նրա աշակերտները պատմել են, որ իրենց լավագույն մանկավարժներից է եղել, եւ իրենք նրան շատ են սիրել:
«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի պատճառով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 67 մարդ՝ մեծամասնությունը երեխաներ: Ռուսաստանում մարդիկ չեն հավատում պաշտոնական տեղեկություններին: Նրանք կարծում են, որ զոհերի ու տուժածների իրական թիվն ավելի մեծ է, եւ ցանկանում են պարզել ճշմարտությունը: Մարդիկ նաեւ պահանջում են, որ պատժվեն բոլոր նրանք, ում անփութության ու անտարբերության պատճառով ողբերգությունը տեղի է ունեցել: