
Պետրենկոյի խոսքերով, ՔԿ-ն շարունակում է այս ողբերգության մեղավորներին հայտնաբերելու գործընթացը, պատժվելու են բոլոր մեղավորները:
Հիշեցնենք, որ հրդեհի գործով կալանավորված 5 անձ կար, նրանք հարցաքննվել էին, այժմ անցնում են որպես մեղադրյալներ: Կալանավորվածներն են ընկերության սեփականատեր-գործադիր տնօրենը, այն կառույցի վարձակալը, որտեղից սկսվել էր հրդեհը, հակահրդեհային ահազանգերի համակարգի տեղադրման պատասխանատու կազմակերպության ղեկավարն ու աշխատակիցը, նաեւ հսկիչը, որն անջատել էր հրդեհային հրահանգման համակարգը:
Քննչական աշխատանքները տարվում են Մոսկվայից ժամանած հատուկ պրոֆեսիոնալ խմբի կողմից, աշխատանքները ղեկավարում է անձամբ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Վերջինիս խոսքերով, հրդեհի բռնկման ամենահավանական պատճառը, ըստ նախնական եզրակացությունների, հաղորդալարերի անսարքությունն է եղել, քննարկվում է նաեւ քիչ հավանական համարվող բաց կրակի կիրառման տարբերակը, օրինակ՝ տոնակատարության տորթի հրավառության:
Կեմերովոյում առավոտից ցույցեր են, մարդիկ պահանջում են արդար քննություն ու ճիշտ տեղեկատվություն: Վլադիմիր Պուտինը, ով գիշերը ժամանել էր աղետի վայր, խոստացել է լիարժեք դատաքննություն ու մեղավորներին՝ խիստ պատիժ: