
Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 9-ից հետո իր դիրքերը չի զիջի 4-րդ նապագահ Արմեն Սարգսյանի կնոջը՝ Նունե Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո դառնա ՀՀ վարչապետ, ապա Ռիտա Սարգսյանը կշարունակի իրականացնել առաջին տիկնոջ գործառույթները եւ ինքն էլ կհամարվի Հայաստանի հանրապետության առաջին տիկինը:
Սահմանադրական փոփոխությունների խմբի անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ ապրիլի 9-ից հետո ՀՀ առաջին տիկինը լինելու է վարչապետի կինը: Կոստանյանն այն մեկնաբանել է այսպես, քանի որ ֆունկցիոնալ առումով երկրի ղեկավարը լինելու է վարչապետը, ապա նրա կինն էլ պետք է լինի երկրի առաջին տիկինը:
«Ես կարծում եմ, որ նույն սկզբունքն է լինելու, եթե պետության ղեկավարին ֆունկցիոնալ առումով համարել ենք վաչապետին, ապա շատ տրամաբանական է, որ այդ տեսակետից պետք է լինի վարչապետի կինը»,- մեկնաբանել է Գեւորգ Կոստանյանը: