Ռուսաստանյան բլոգերները հրապարակել են տեսանյութ, որը խնդրում են տարածել բոլորին, քանի դեռ չի հեռացվել: Տեսանյութը տեսախցիկներից մեկի նկարահանածն է, որը արդեն իսկ հրապարակվել է՝ «Ինչպե՞ս սկսվեց հրդեհը» վերնագրով:
 
Այդ տեսանյութից դուրս է բերվել մի քանի րոպեանոց հատված, որտեղ երեւում է ինչպես է մի երիտասարդ նայում շուրջբոլորը, մոտենում մանկական խաղասենյակին՝ բատուտների հատվածից, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում այդ ուղղությամբ, այնուհետ հեռանում, մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, այնուհետ՝ բռնկվում է հրդեհը:
Թե որքանով է այս վարկածը մոտ իրականությանը, պարզ չէ, սակայն տեսանյութում հստակ են երիտասարդի գործողությունները:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, հրդեհը բռնկվել է հենց մանկական սրահներում՝ բատուտի մոտից:
Իսկ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը իր ցուցմունքում եւս հայտարարել էր, որ այս հրդեհը միայն դիտավորության հետեւանք կարող էր լինել:

Հ.Գ. այս տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց արձագանքել է տեսանյութի երիտասարդը, ում ռուս բլոգերները ահաբեկիչ էին անվանել:
 
Նա սոցցանցի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ ոչ մի իր չի նետել, ինքը առեւտրի կենտրոնի աշխատակից է, եկել է պայուսակով՝ մարզումների, իսկ բատուտի մոտ ձեռքով ողջունել է ծանոթին, իսկ հրդեհի պահին օգնել է տարհանել երեխաներին: