Հայաստան ժամանած ՌԴ Արտաքին հարաբերությունների փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել Հայաստանում: Նա օրինակ ծաղրել է Ալիեւին, արդարացել Սերժ Սարգսյանին խաղատնային ռուլետկա նվիրելը, խոստացել, որ Ռուսաստանն Ադրբեջանին նախկին ծավալով զենք չի մատակարարում, եւ այլն:
 
Նա գրեթե սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, թե Ադրբեջանին «հին զենքեր» են տալիս: Սակայն նրա թերեւս գլխավոր հայտարարությունն այն էր, որ Ռուսաստանն էլ իր Իսրայելն ունի տարածաշրջանում՝ Հայաստանը:Ռուսաստանը վերջին շրջանում Դումայի երկու պատվիրակություն ուղարկեց Հայաստան, որոնց ղեկավարները գրեթե նույն հայտարարություններն են անում: Նրանք ասում են, թե Ռուսաստանը հետեւություններ է արել ապրիլյան իրադարձություններից:
 
Դա Երեւանում մի կողմից գնահատվում է որպես հայերին սիրաշահելու Ռուսաստանի փորձ՝ միջազգային բարդ իրավիճակում հայտնվելու պատճառով, ընդ որում՝ նաեւ Հայաստանի ուղղությամբ քաղաքականության արդյունքում, շատերն էլ դրա մեջ տեսնում են չարագուշակ ինչ որ բան՝ կապված Ղարաբաղում իրավիճակը սրելու նոր փորձի մտադրության հետ: