«Գտիր ելքը» — նոր ընտանեկան խաղ։
 
Շատ քչերն են մտածում ընդհանրապես, թե ինչպե՞ս պետք է լքեն կառույցը, եթե այնտեղ հրդեհ բռնկվի։ Ավելի ճիշտ՝ գրեթե ոչ ոք չի մտածում այդ մասին։
Իսկ դա կարող է դառնալ զվարճալի զբաղմունք։ Սովորեցրեք ձեր երեխային այդպիսի խաղին և 2-3 շավաթվա ընթացքում, այցելելով ցանկցած մեծ կառույց, միասին փնտրեք վայրը (ելքը), որտեղ դուք կվազեիք միանգամից հրդեհի դեպքում։
 Ինչպես դուրս գալ մարդկան ամբոխի միջից։
Հետևեք այս կանոններին․
Շարժվեք միմիայն շարժման ուղղությամբ, առանց դադարի, անգամ եթե հարազատները ետ են մնացել։ Մի մոռացեք՝ դուք կհանդիպեք նրանց, երբ դուրս գաք կառույցից։
Զգուշորեն անցեք ճանապարհին հանդիպող խոչընդոտները՝  անկյուններ, սյուները և այլն։ Դրա համար անհրաժեշտ է ուշադիր նայել դիմացը։ Խաչեք ձեռքերը կրծքի մոտ, պահելով արմունկները մի փոքր առաջ և բռնվեք ափերով ուսերից։ Շնորհիվ այդ ամենի դուք կարող եք ազատ շնչել, անգամ եթե ձեզ ուժեղ սեղմում են։
Եթե դուք ընկել եք․ Դուք ունեք ուղիղ 3 վայրկյան, որպեսզի ոտքի կանգնեք։ Դրա համար ամուր կառչում ենք ինչ-որ մեկի ոտքերից, տաբատից, վերարկուից և բառացիորեն բարձրանում ենք այդ մարդուց կախված։ Այդ փաստը իհարկե ոչ ոքի չի ուրախացնի, սակայն դուք գոնե ոտքի կկանգնեք։
Մենք հուսով ենք, որ ձեզ երբեք անհրաժեշտ չի լինի այս տեղեկատվությունը։ Հոգ տարեք ձեր մասին։