«Ոչ, մահից պրծնելու մասին խոսք անգամ չէր գնում, ամեն ինչ ուռճացված էին ներկայացրել: Քաղաքի կեսը երիկամներում քար ունի, այնպես չէ, որ միայն ես ունեի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Լիանան՝ անդրադառնալով իր առողջական խնդրին:
Լիանայի խոսքով՝  այս պահին իրեն արդեն լավ է զգում.
«Շնորհիվ բժշկիս՝ Սերգեյ Ֆանարջյանի, կարող եմ ասել, որ արդեն լավ եմ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ բժիշկներս նույն հոգատարությանն էին արժանացնում բոլորին, այնպես չէ, որ միայն ինձ էին այդպես լավ և ուշադիր վերաբերվում ՝ մտածելով, որ երգչուհի Լիանան է»:
Լիանան նշեց, որ այդ խնդիրն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ իրեն անհանգստացնում էր:
«Վիրահատությունը տեղի է ունեցել օրեր առաջ, արդեն անցել եմ բնականոն կյանքիս, երեկ նույնիսկ աշխատանքի եմ գնացել»,-նշեց Լիանան: