
Նա շատ է սիրում երեխային, նրանք ընտանիք են»,- ասել է երեխայի իրավունքների հանձնակատար Դմիտրի Կիսլիցինը:Նա հավելել է, որ տղան դեռ չգիտի, որ իր ծնողներն ու փոքր քույրը հրդեհի հետևանքով մահացել են:
Ներկա պահին տատիկի հետ աշխատում են հոգեբանները, որպեսզի նրան նախապատրաստեն երեխային այդ ցավալի լուրը հայտնելուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի ժամանակ հայրը հասցրել է օգնել որդուն դուրս ցատկել պատուհանից, ընտանիքի մյուս անդամներին դա չի հաջողվել: 11-ամյա տղան ընկնելու հետևանքով մի շարք վնասվածքներ է ստացել: