Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել Нyundai ավտոսրահում, գրում է РИА Новости գործակալությունը:
 
Տեղեկությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը:
Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են: Իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի առաջացման հանգամանքները պարզվում են: