7 տարեկան աղջիկը, որ հազիվ է կարողանում գրել, նամակ է գրում մահացած մորը՝ չիմանալով, որ մայրը երբեք չի պատասխանի իր նամակին և չի վերադառնա:
Բարև՜, աշխարհի ամենագեղեցիկ մայրիկին: Մա՜մ , քեզ շա՜տ եմ կարոտել, ինչո՞ւ չես գալիս, հայրի՞կն է քեզ նեղացրել: Ինչո՞ւ իմ նամակներին չես պատասխանում, երևի տգեղ եմ գրում: Մայրի՜կ, մի՞թե քո փոքրիկին չես կարոտել:
Մա՜մ, դու ինձ խոստացել էիր, որ ես ապեր կունենամ, ես դեռ չեմ մոռացել, ես դեռ սպասում եմ: Մա՜մ, դու ինձ խոստացել էիր թիթիզ շորեր գնել, բայց չգնեցիր: Մա՜մ, դու ինչ գնացել ես ինձանից, ոչ մեկ ինձ քնելուց հեքիաթ չի պատմում, չի համբուրում և բարի գիշեր մաղթում:
Մա՜մ, արդեն մենակ եմ հաց ուտում, բայց չեմ կարողանում, ողջ շորերս կեղտոտում եմ և լինում է այնպես, որ կեղտոտ շորերս նորից հագնում եմ: Մամա՜, մոռացա ասեմ՝ երեկ պապան մի գեղեցիկ աղջկա հետ ինձ մանկատուն է բերել:
Եսլացում էի, բայց նրանք անտարբեր եղան և գնացին: Մա՜մ , հիշու՞մ ես, թե պապան ինչքան էր ինձ սիրում: Ինձ այստեղ ծեծում են, իսկ ընկերներս ինձ չեն պաշտպանում: Այսօր խաղում էի խաղալիքներով և հանկարծ ընկա. քթիցս արուն էր գալիս, ես լացում էի, օգնություն էի խնդրում, իսկ իմ դասատուն եկավ և ծեծեց ինձ:
Մա՜մ, բողոքում եմ, խնդրում եմ ինձ մոտ վերադարձիր: Ես ամեն ինչ հասկանում եմ, ինձ այստեղից ոչ մեկ չի որդեգրում, բոլորը անտարբեր են, երևի ես գեղեցիկ չեմ: Մա՜մ, մինչև իմ այստեղ գալը պապան միշտ խմում էր և ծեծում ինձ, ձեռքս կոտրել է ծեծելու ժամանակ: Երբ հարցնում էի, թե երբ պետք է մաման գա, գոռում էր և տանից դուրս գալիս:
Եղել է այնպես, որ օրերով մենակ եմ մնացել, գիշերը վախենում էի քնել, ինձ թվում էր՝ տանը մարդ կար: Ես միշտ լացում էի, երևի ինձանից հոգնել էր, դրա համար ինձ այստեղ է բերել: Հիմա գիշեր է, թաքուն եմ քեզ նամակ գրում: Ես համոզված եմ, երբ նամակս կարդաս ինձ մոտ կգաս և այստեղից ինձ դուրս կբերես:
Մայրը մահացել է սրտի խնդիրներից, իսկ փոքրիկը ոչինչ չգիտի և շարունակում է սպասել իր մայրիկին: