Կեմերովի ողբերգությունից հետո ականատես ենք լինում, որ իշխանություն կրողներն մեղավոր տեսքով ասում են՝ ներեցեք։
 
Երեխաները քեն չեն պահում, ներող են, տեղնուտեղը մոռանում են իրենց պատճառած ցավը, բայց հիմա․․․ ինչպե՞ս ներեն, երբ ներողություն եք խնդրում․․․ Անգամ իրենց սիրած արջուկներն ու տիկնիկներն եք նվիրում, չեն նայում դրա կողմը․․․ Պատմում են, որ մայրը գոռում էր՝ քո սիրած արջուկն է, նայի՜ր․․․
 
Ծանր փորձություն է իշխանավորների համար։ Խաղալիքներն անգամ «զարմացել, լեզու են առել են», որ փոքրիկներն իրենցով չեն խաղում, իսկ դուք ասում եք՝ ներեցեք․․․
 
Ներել կարող են ապրողները։ Ֆեյսբուքյան արձագանքներն եմ ընդհանրացնում՝ համարյա բոլորը նույն կերպ են մտածում՝ պատճառը անպատասխանատվությունն է, գործի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը։ Հիմա պատասխանատուներով եկել ու ասում եք՝ ներեցեք փոքրիկներ։ Ներեցեք, որ մեր հանցավոր անտարբերությամբ ձեզ զրկել ենք կյանքից։
 
Նմաններին ներու՞մ են։
 
Արձագանքում է ֆեյսբուքը․
 
Zara Hovhannisyan
Ահավոր ողբերգություն է կատարվել Կեմերովոյում, չգիտեմ ինչ անել, բացի հուզմունքից ու անզորությունից։ Մարդու հավատը չի գալիս, որ 21-րդ դարում՝ տեխնոլոգիական այսպիսի հնարավորությունների պարագայում, հնարավոր չի լինի փրկել երեխաներին և նրանք ողջ-ողջ հրո ճարակ կդառնան։ Բայց դա այն դեպքում, երբ իսկապես պահպանվում են անվտանգության կանոնները։ Այս դեպքում ակնհայտորեն երեխաները զոհ են գնացել Ռուսաստանում մոլեգնող կոռուպցիային։ Այս պահին ամեն ինչ խոսում է հենց կոռումպացված համակարգի ամենաթողության մասին։ Ինչպե՞ս է պատահում, որ 1․ Արդեն երրորդ տարին է, ինչ առևտրի կենտրոնը չի անցնում անհրաժեշտ հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ ստուգումները։ 2․ Դա նշանակում է, որ շենքում չեն գործել հակահրդեհային համակարգերը, և արդյո՞ք ի սկզբանե տեղադրված եղել են դրանք։ 3․ Համալիրը սպասարկող անձնակազմը չի տիրապետել անհրաժեշտ գիտելիքների, թե ինչպես մարդկանց դուրս բերել այդ տարածքից։ 4․Արդյո՞ք անձնակազմն անցե՞լ է անհրաժեշտ պատրաստություն, թե ինչպե՞ս դուրս բերել մարդկանց վտանգի դեպքում։ 5․Արդյո՞ք նախատեսված են եղել հավելյալ ելքեր այդ հսկա կենտրոնից։ Հարցերը շատ են ու այդ հարցերին պատասխանը մեկն է՝ կոռումպացված համակարգ, որը մարդկանց կյանքերի վրայով է քայլում։ Եվ այդ Ռուսաստանի գլուխ կանգնած անձը, որն օրեր առաջ նորից վերահաստատեց իր գերակայությունը և չէր իջնում էկրաններից, թաքնվել է զոհված երեխաների ծնողներից, դուրս չի գալիս, չի խոսում, չի դատապարտում․․․ ոչինչ չի ասում, քանի որ հենց իր ստեղծած համակարգի զոհն են նրանք։
 
Arakel Semirjyan
 
Նայում եմ Ռուսաստանի ողբերգության զոհերի դեմքերին՝ մեկը-մեկից լուսավոր երեխեք ու մտածում, եթե էսպիսի բան Արևմտյան երկրներում լիներ, հիմա տասնյակ նախարարներ ու նույնիսկ կառավարություն էր հրաժարական տվել, իսկ Ճապոնիայում այսպիսի ողբերգության պարագայում մի քանի պատասխանատու նախարար արդեն ինքնասպան էին եղել, Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում էլ արդեն կառավարության ողջ կազմին գնդակահարել էին, մահմեդական երկրներում էլ ոչ միայն գնդակահարել, այլ նրանց ընտանիքի անդամներին էլ էին ձերբակալել, Իսրաելում, համ սաղ պատասխանատուներին թունավորել էին, համ էլ արդեն Հոլիվուդում ֆիլմ էին նկարել էդ ողբերգության մասին... ու միայն մեր պես երկրներում է, որ կարող է այսպիսի ողբերգություն լինել ու մաքսիմում մի հատ պահակ, կամ ժեկի պետ պատժվի, էն էլ իշխանություններից ստացած նախապես ՙպարգևով՚ որ դու գնա նստի մենք քո տնեցիքին հացի փող կտանք...
 
Piruz Hayrapetyan
 
Հեռու չգանք, 2015-ի հոկտեմբերի 30-ին, Բուխարեստում Կոլեկտիվ ակումբի հրդեհից հետո, հրաժարականները հասան մինչև վարչապետ. Վիկտոր Պոնտան հրաժարական տվեց:
 
Ankakh Hayastan
Կեմերովում տեղի ունեցած ողբերգական դեպքը պետք է մեծ «ուղերձ» լինի Երևանում արդեն աճ տվող մոլերի համար։ Երևանյան բոլոր մոլերը նույն խնդիրը ունեն, քանի որ ամեն ինչ փակ է, մեկ դուռ է կամ երկու դուռ ու խուճապի պատճառով վատ հետևանքներ կլինեն, Երևանյան բոլոր մոլերի կինոթատրոնները վտանգավոր տեղերում են ու էլի, Աստված չանի, որ նման մի բան լինի, կինոթատրոններից դժվար դուրս գաս։ Գիտեմ, որ հայերը մինչև իրանց վրա չզգան ու ինչ որ վնաս չկրեն ու զոհ չլինի ուշքի չեն գա, բայց հուսամ էս դեպքերից հետո կպարտադրեն, որ մեր մոլերում անվտանգության բոլոր օրենքները պահեն ու մի քիչ ազատ տարածություն թողնեն, ոչ թե ամեն մի փոքր ծակ փակեն որպեսզի խանութ բացեն։
 
Anush Gharibyan
 
Ի դեպ,երբ Դավթաշենում գազի մասսայական արտահոսք եղավ, ահազանգեցինք՝ 104-ին,գիտեք ի՞նչ պատասխանեցին։ Ասաց՝ «200 զանգ ունենք, չենք հասցնի գալ, գազն անջատեք, պատուհանը բացեք ու առավոտյան կանչ գրեք»:Պատկերացնու՞մ եք։ Ես համոզված եմ, որ բոլորին նույն պատասխանն են տվել ու իրականում ոչ մեկին չեն գնացել:
 
Davit Sanasaryan
Աշխարհի որ անկյունում էլ լինի, էրեխեքի ու անմեղ քաղաքացիների զոհն անտանելի բան է։ Մարդ երբ կորցնում է մարդկայինը ու թշնամաբար է տրամադրված անգամ երեխաների դժբախտ պատահարներին, էդ մարդը ոչ մի ձևով չի կարող լավ մարդ լինի։
 
Ռուսաստանի էս կադրերը նայում եմ ու հասկանում, թե ինչքան ահավոր բան է անպատասխանատու լինելը, ու մեր առօրյայում ինչքան հրաշքով փրկված վիճակներ կան, որ էշի ականջում քնած ենք։
 
 
Հասմիկ Բաբաջանյան