Մարտի 21-ին ժամը 19:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից վայր ընկած 2-ամյա Մարետան այսօր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
 
Հիշեցնենք, որ աղջնակը գանգուղեղային վնասվածքներ էր ստացել, գանգոսկրերի կոտրվածք, արդեն 1 շաբաթ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխված աղջնակին ցուցաբերվել էր օգնություն Ալավերդու հիվանդանոցում, այնուհետ նրան տեղափոխել էին Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի պահին բնակարանում եղել են մայրն ու երեխան: Մայրը տան գործերով է եղել, իսկ փոքրիկը բարձրացել է պատուհանին մոտ գտնվող սեղանի վրա, նայել ու բաց պատույհանից ցած ընկել: