
Կալանավորվել են անվտանգության համակարգը ծրագրավորող ընկերության ղեկավար Իգոր Պոլոզինենկոն, առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու Գեորգի Սոբոլևը, անվտանգության աշխատակից Նիկոլայ Անտյուշինը և կառավարիչ Նադեժդա Սուդենոկը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանը հեռակա կարգով կալանավորել է ուկրաինացի պրանկերին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի հետևանքով «հարյուրավոր» զոհերի մասին լուրեր տարածելու համար: