«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրվել է, որ ՍԴ նախագահ դարձած Հրայր Թովմասյանն իր հետ մտադիր է ՍԴ տանել նաեւ ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին, ում հետ մտերիմ է։ Նրան ուզում է նշանակել աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի փոխարեն:
 
Եվ պատահական չէ, որ մոտ 3 շաբաթ առաջ Բաբայանին համատեղության կարգով նշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ, որպեսզի սահուն անցում անի նոր պաշտոնին: Արդեն շրջանառվում են փոխարինողների անուններ՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի, «ԱրմենՏել»-ի նախկին խոսնակ Անուշ Բեղլոյանի թեկնածությունները, ով Արա Սաղաթելյանի կադրերից է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: