Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով էլ կան զոհեր եւ վիրավորներ։
 
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, պայթյունի հետեւանքով 3 հոգի մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածք է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ։