Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է:
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 26-ին, ժամը 23.25-ին, 1973 թ. ծնված Արսեն Գ.-ն և 1997 թ. ծնված Գրիգորի Գ.-ն, նշված վայրում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են դեռևս անձը չպարզված տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել նրան և ավտոմեքենային:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ տաքսու վարորդի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: