Սանկտ Պետերբուրգի ունիվերմագներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, 60 աշխատակից տարհանվել է, տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է «РИА Новости»-ին:
 
Ավելի վաղ հաղորդվել էր Բոլշայա Կոնյուշեննայա փողոցի 21Ա հասցեում գտնվող «ԴԼՏ» ունիվերմագում 20 քմ մակերեսով տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը մարվել է: Գործակալության զրուցակցի հաղորդմամբ, հրդեհման պահին ունիվերմագը փակ է եղել, շենքում գտնվել է միայն անձնակազմը: