hraparak.am-ը գրում է․
ՌԴ Քննչական կոմիտեի Իրկուտսկի քննիչները քրեական գործ են հարուցել երիտասարդ կնոջ բողոքի հիման վրա, ով մեղադրել է տեղի բժիշկ-գինեկոլոգներից մեկին իր հանդեպ սեքսուալ ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ գործի նյութերի, 2018 թվականի մարտի կեսերին՝ ցերեկային ժամերին տուժողը գտնվել է Տուլունսկի քաղաքային հիվանդանոցի սենյակներից մեկում, որտեղ բժիշկը նրա հետ սեքսուալ հարաբերություն է ունեցել: Տեղի ունեցածը որակվել է որպես բռնաբարություն եւ հարուցվել քրեական գործ համապատասխան հոդվածի հատկանիշներով: Սոցցանցերում տեղի ունեցած քննարկումների ժամանակ էլ պարզ է դարձել, որ բռնաբարությունն ուղեկցվել է այլասերված գործողություններով:
Հայտնի է նաեւ, որ ենթադրյալ հանցագործը ոմն Կուլակ ազգանունով բժիշկն է, ով հանդիսանում է Տուլունսկի քաղաքային հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը, իսկ տուժողը նույն բուժհաստատությունում փորձաշրջան անցնող բժշկական քոլեջի ուսանողուհի է եղել:
 
Նշվում է, որ ներկայումս տուժողը փորձում է թաքնվել, քանի որ ունի մտավախություն, որ իր կամ իր հարազատների վրա կարող է ճնշումներ կիրառվեն ենթադրյալ հանցագործի կամ նրա շրջապատի կողմից: Հայտնի է, որ ենթադրյալ հանցագործի շահերի պաշտպանը նաեւ Տուլունսկի քաղաքային խորհրդի պատգամավոր է եւ նույնիսկ լռության դիմաց արդեն կես միլիոն ռուբլի է առաջարկվել տուժողին: Բռնաբարության մեջ մեղադրվող բժիշկը ձերբակալված է:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում