46-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել 
 
Շենգավիթ վարչական շրջանում բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով և միայնակ:
 
Դռան թակոցներին չի արձագանքել և այդ հանգամանքից անհանգստացած միջոցներ ձեռնարկելուց հետո դուռը բացվել է, և նրան հայտնաբերել են մահացած:
 
Նա ինքնասպանություն է գործել՝ զույգ արմնկափոսերը և ազդրի շրջանը շեղբով վնասելու միջոցով:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Աղբյուր` Փաստինֆո