Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց 9 տարի 10 ամիս ազատազրկման 
 
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը Զախարիա Կալաշովին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, դատապարտեց 9 տարի 10 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է life.ru-ն: Շորթման մեղադրանքով դատապարտված  Շաքրո Մոլոդոյը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազությունը պահանջել էր Կալաշովի նկատմամբ սահմանել տասը տարվա ազատազրկում և 700 հազար ռուբլու տուգանք: Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռոչդելի փողոցում զինված անձինք սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից 8 մլն ռուբլի էին պահանջել՝ տարածքի ձևավորման աշխատանքների համար։ Բանակցությունների ժամանակ կոնֆլիկտ էր առաջացել, և Կոչույկովը կրակել էր երկու մարդու վրա: Շորթման մյուս դեպքը կապված է գործարար Լյով Գարամովի հետ: Հանցավոր խումբը մեղադրվում է նրանից 10 մլն ռուբլի շորթելու մեջ:  
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում