Ձերբակալվել է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան։
 
Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝  ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին հղումով, Բոգդանովայի ենթակաները բազմիցս նրան տեղեկացրել էին, որ  կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգը անսարք վիճակում է, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
 
Նշվում է, որ գլխավոր տնօրենը «զբաղվել է միայն նոր առևտրային հարթակներ վարձակալության տալով»։ Նրա տանն արդեն խուզարկություն է անցկացվել։ Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի։ Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։