Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված անձը աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն, ինչն էլ կատարել է աշխատակիցը։ Կայքի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 220 հազար դրամ։