Չինաստանի իշխանությունները հանցավոր խմբի են բացահայտել, որը ենթադրաբար 80 մլն դոլար արժողությամբ սմարթֆոնների մաքսանենգ ներկրում է իրականացրել անօդաչուների օգնությամբ:
 
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական լրատվամիջոցը, խոսքը Apple-ի iPhone-ների և այլ սմարթֆոնների մասին է: Մաքսային ծառայության աշխատակիցների խոսքով՝ կասկածյալները ամեն գիշեր մինչև 15 000 գաջեթ են տեղափոխել Հոնկոնգից սահմանակից Շենժեն քաղաք՝ հատելով երկրի սահմանը:
 
Երկրի իշխանությունները նշում են, որ ավազակախումբը անօդաչուներն օգտագործել է սահմանի երկու կողմում գտնվող 200 մետր երկարությամբ երկու մետաղալարը շրջանցելու համար: Իսկ սմարթֆոններով պայուսակներն ամրացված են եղել անօդաչու թռչող սարքերին:
 
Մաքսային ծառայությունից նշել են, որ առաջին անգամ են նման դեպքի բախվում, երբ մաքսանենգ ապրանքները տեղափոխվել են անօդաչուների օգնությամբ: