Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ մահափորձ է կատարվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ մահափորձ է կատարվել, գրում է The Independent-ը` անվտանգության ծառայություններին հղումով:
 
Աղբյուրի փոխանցմամբ` Մեյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել: Վերջիններս պատրաստվում էին պայթեցնել վարչապետի նստավայրի դարպասներն, ապա դանակներով հարձակվել նրա վրա: Կասկածյալները բերման են ենթարկվել Լոնդոնում և Բիրմինգհեմում նախորդ շաբաթ իրականացված հատուկ գործողությունների ժամանակ:Այսօր նրանք կկանգնեն Վեսթմինսթերի դատարանի առջև: