Մարտի 31-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված  Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, այնուհետև բախվել կայանած «Mercedes» մակնիշի 777 LL 10 պետհամարանիշի ավտոմեքենային:
 
Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կայքի հաղորդմամբ`մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին:
 
Կայքի տեղեկություններով` որոշ ժամանակ անց Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վալերի Խաչատրյանը, ով հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Դեպքի վայրում հավաքվածնները նշում էին, որ 06-ի վարորդին օգնության եկած, վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր: