ԲԱՑՎՈՒՄ Է ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀՈՐԴՈՐ» ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸՍոցիալական ցանցերում, մամուլում նույն հարցն է՝ ինչ ասել է հորդոր։ Բառը հանրային ուշադրության արժանացավ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է գրել իր հորդորով:
Եթե հորդորով աշխատանքից ազատվում է խորը արմատներ գցած գեներալը, ուրեմն ճիշտ չենք իմացել այդ բառի բուն իմաստը։
Փորձեցի ճշտել վիքիպեդիայից․
Հորդոր․- հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հորդոր՝ «մեղմ, հանդարտ» բառից։ Գործածվել է մի քանի անգամ՝ 13-18-րդ դարերում
Որդոր, որդի Իվանեի և հայր Հասան Տավռաշի, ով մահացավ 1304 թվականին։ Շիրիմը գտնվում է Զոլախաչ գյուղում (Նոր Բայազետ)։
Անստույգ թվականով են Որդոր (1311 թվականից ուշ) Յորդոր (1420 թվականից առաջ), Հորդոր (1418 թվականից ուշ), Որդավր (1702)
Վիգեն Սարգսյանը հորդորն օգտագործել է որպես գոյական անուն։ Ի՞նչ է նշանակում գոյականով օգտագործված հորդորը։ Վիքիդարանում այսպես է գրված․
Հորդոր․- գոյական
խորհուրդ՝ խրատ՝ խրախուսանք, որով մեկին տրամադրում են մի բան անելու, հորդորանք։
ՀԳ Հրաշալի բացատրություն՝ խրախուսանք, որով մեկին տրամադրում են մի բան անելու․․․
Հասմիկ Բաբաջանյան