
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի ժամանակ հայրը հասցրել է օգնել որդուն դուրս ցատկել պատուհանից, ընտանիքի մյուս անդամներին դա չի հաջողվել: 11-ամյա տղան ընկնելու հետևանքով մի շարք վնասվածքներ է ստացել: Նշենք, որ երեխայի խնամակալությամբ կզբաղվի տատիկը: «Տատիկներից մեկը կդառնա երեխայի խնամակալը: Նա հենց Կեմերովոյից է: Նա բավականին երիտասարդ է, ամեն ինչ պատվով է տանում: Նա շատ է սիրում երեխային, նրանք ընտանիք են»,- ասել է երեխայի իրավունքների հանձնակատար Դմիտրի Կիսլիցինը: