2016թ. ապրիլի քառօրյա անվանված պատերազմը հայ մարդու կյանքում մեծ հարված էր: 2 տարի է անցել այդ օրից, սակայն ցավը թարմ է, որովհետև  100-ից ավելի զոհերի ընտանիքները և շուրջ 200 հաշմանդամ երիտասարդները դեռ վերապրում են կատարվածը:
 
Ապրիլի 2-ի ցավոտ իրականությունը հաղթահարեցինք` խաղաղության վերահաստատմամբ: Մեր հերոսների արյան գնով ձեռք բերեցինք թվացյալ խաղաղություն:Պատերազմը չի ավարտվել ու հայ զինվորը միշտ պետք է պատրաստ ու զգոն լինի: 
Եկեք խոնարվենք մեր հերոսների սխրանքի առաջ և աղոթենք զոհվածների հոգիների համար: