ԴՆԹ-ն Բարձրյալի գրությունն է մեզ վրա  Դոկտոր Իշայագու Ռուբինշտեյնը ուսումնասիրել է ԴՆԹ-ն չորս տարի շարունակ և եկել ցնցող բացահայտման: Աստված Իր անունը գրել է մեր օրգանիզմի ամեն բջիջի մեջ:
 
«Այս ուսումնասիրությունը սկսել եմ իրականացնել 1983թ-ից: Հենց այդ տարի ես Արգենտինայից տեղափոխվեցի Իսրայել: Ես ընտանիքիս հետ հաստատվեցի Բեյթ Դագան քաղաքում, որտեղ ստացա բժիշկ-անասնաբույժի աշխատանք՝ Գյուղատնտեսության նախարարությունում:
 
Երեք տարի անց՝ 1986թ-ին, ինձ ընդունեցին Վեյցմանի անվան գիտա-հետազոտական ինստիտուտ՝ որպես հետազոտող: Ես պատասխանատու էի կենդանիների ուսումնասիրության և դրանց վրա փորձարկումների համար՝ կենսաբանության բոլոր թեմաների շուրջ: Եվ ուշադրությունս կենտրոնացնում էի կենսաբանական մոլեկուլի ուսումնասիրության վրա: Մոլեկուլային կենսաբանություն կոչվող այս գիտությունը հնարավորություն է ընձեռում մտնել մոլեկուլի մեջ, որը գտնվում է ամեն բջջի ներսում:
 
Ես աշխատում էի էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ օրական 10 ժամ, 4 տարի շարունակ: Դիտարկում էի հյուսվածքների մոլեկուլները, որոնք ստանում էի մարդկանցից, առնետներից, մկներից և կապիկներից:
 
Եվ ուսումնասիրում էի ԴՆԹ-ն:
 
Օրինակ, ես վերցնում էի թոքի, լյարդի, մկանների, ցանկացած օրգանների հյուսվածքները: Չէ՞ որ բոլոր օրգանները բաղկացած են բջիջներից, ամեն բջջի մեջ կա ցիտոպլազմա և բջջակորիզ, որի մեջ կան քրոմոսոմներ:
 
Ամեն քրոմոսոմի հիմքը ԴՆԹ-ն է:
 
Ի՞նչ է ԴՆԹ-ն:
 
«Հասարակ» օպտիկական մանրադիտակը, երբ նայում ես դրա միջով, առարկան մեծացնում է 10 հազար անգամ: Այսինքն՝ դու կարող ես մտնել և տեսնել նյութի ամենափոքր մասնիկը: Բոլոր փորձարկման ենթարկվող առնետների, մկների, կապիկների, մարդկանց համար ես գտա ԴՆԹ-ի նույն կազմությունը: Բոլորի կառուցվածքը նույնն է: ԴՆԹ-ն բաղկացած է իրար միահյուսվող պարույրներից: Պարույրները բաղկացած են ամինաթթուներից, որոնք գտնվում են երկպարույրի վրա:
 
Էլեկտրոնային մանրադիտակն ունի ծրագիր, որը ստացված տեղեկատվությունը անգլերեն է հաղորդում: Ես հարցրի ծրագրին, թե ի՞նչ է լինում, երբ պարույրների շղթան քանդվում է: Ծրագիրը պատասխանեց. «Դու ես պայթում»:
 
Մենք գիտենք, որ հիվանդությունների մեծ մասի պատճառը բջջի պայթյունից է լինում:
 
Ես նորից հարցրի ծրագրին. «Ի՞նչ պետք է կատարվի նորմալ վիճակում ֆիզիոլոգիական տեսանկյունից, որպեսզի պարույրը չքանդվի»: Ծրագիրը պատասխանեց. «Պարույրների միջև կա կամուրջ, որը միացնում է երկու պարույրները, որպեսզի դրանք չբացվեն: Հենց այդ կամուրջն է միացված պահում պարույրները և թույլ չի տալիս, որ դրանք քանդվեն: Դրանց շնորհիվ է բջիջն ապրում»:
 
Որտե՞ղ է այդ կամուրջը գտնվում:
 
Ծրագիրն ասում է այն, ինչ տեսնում է:
 
Համակարգիչը կարդաց ամինաթթուների քանակն ու պատասխանեց. «10 ամինաթթվից հետո կա կամուրջ, հաջորդ կամուրջը 5 ամինաթթու անց է հանդիպում, մյուսը՝ 6 ամինաթթվից հետո, իսկ հաջորդը՝ 5»:
 
Դուք գիտե՞ք, թե ինչ է դա նշանակում: 10, 5, 6, 5. սա հենց այն կամուրջն է, որը կյանք է տալիս ԴՆԹ-ի բջջին:
 
Եթե «10, 5, 6, 5» թվակազմությունը համեմատենք համապատասխան եբրայերեն տառերի հետ, ապա կտեսնենք, որ ԴՆԹ-ի ներսում գրված է Աստծո անունը՝ Յահվե (թարգմանաբար եբրայերենից` «יהוה‎»՝ Նա կա, Նա կենդանի է, Նա կյանք է տալիս):
 
Ինչպես Ռեմբրանդտը, որը ստեղծել է կտավը և վրան իր ստորագրությունը դրել, որպեսզի հաստատի, որ նկարողն ինքն է, այդպես էլ Աստված նույնն է արել՝ մեր ներսում թողնելով Իր անվան գիրը՝ հաստատելու «Ես եմ քեզ ստեղծողը»:
 
Աստված Իր անունն է դրել և «ստորագրել» մեր օրգանիզմի ամեն բջջի մեջ:
 
Նա դա արել է ասելով՝ «Ես եմ քեզ Ստեղծել: ԴՈՒ ԻՆՁ ԵՍ ՊԱՏԿԱՆՈՒՄ»:
 
Աստծո անունը մեր ներսում է:
 
Սա փիլիսոփայություն չէ, ոչ էլ՝ կրոն: Սա գիտություն է, որն ապացուցում է և ասում. «Կա՛ Արարիչ, կա՛ Բարձրյալ, Ով արարել է մեզ»:
 
Ի՞նչ է դրանից հետևում. օրինակ բերեմ. երբ ձեր հայրը խնդրում է իր համար սուրճ պատրաստել, մի՞ թե դուք մերժում եք: Ո՛չ, որովհետև խնդրողը ձեր հայրն է: Ճիշտ է, գումար դու դրանից չես ստանում, գիտական աստիճան էլ չես ստանում, ոչ էլ հարգանքդ ես ավելացնում: Բայց երբ հայրդ սուրճ է խնդրում պատրաստել, դու վազում ես անելու:
 
Նույն կերպ էլ մեր երկնային Հայրն է մեզ համար. մենք պետք է կատարենք այն, ինչ Նա է կամենում, որովհետև նա մեր երկնային Հայրն է, Ում գիրը մեր ամեն մի բջջի մեջ կա. «Ես եմ քեզ արարել»:
 
Աղբյուր՝ crossnews.am