Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում կրկեսի հյուրախաղերի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ լարախաղացն ընկել է ելույթի պահին: Ինչպես գրում է РИА Новости-ն, կադրերում երևում է, թե ինչպես է մի քանի մետր բարձրության վրա ելույթ ունեցող տղամարդն ընկնում առաձգականությունը կորցրած ճոպանի պատճառով:
 
Ընկնելուց հետո կրկեսի աշխատակիցներն օգնել են լարախաղացին ոտքի կանգնել: Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել.նա կարողացել է կանգնել և խոնարհվել հանդիսականի առաջ:
 
Կրկեսի՝ ВКонтакте սոցցանցի էջում հանդիսականները շուտափույթ առողջություն են մաղթել արտիստին: