
«Մայրս սրտի կաթված է տարել, բժիշկը ժամանել է Լոնդոնից` ախտորոշման համար: Որոշեցինք, որ Բագրատ Գեղամի Ալեքյանը մորս ևս մեկ ստենդ կտեղադրի»,- ասել է Օրբակայտեն` նշեկով, որ վիրահատությունը պետք է անցկացվեր Վիշնևսկու անվան հիվանդանոցում: Նա հայտնել է, որ Պուգաչովան արդեն մեկ անգամ ենթարկվել է սրտի ստենդավորման:
Վիշնևսկի հիվանդանոցի տնօրեն Ռեվիշվալ Ամիրը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Կատարվել է միայն ախտորոշում: