Ապրիլի 2-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Գործարանային կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են Opel մակնիշի 55 NN 335 և BMW մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: