Այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Սոչիում գտնվող հինգհարկանի շենքերից մեկում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ իրականացվում է շենքի բնակիչների տարհանումը:
 
ՌԴ ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի վարչության մամլո ծառայության հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է Սոչիի կենտրոնական շրջանում:
 
«Հրդեհը բռնկվել է հինգհարկանի շենքում, որտեղ ևս մեկ հարկ վերնահարկի է վերածվել: Մակերեսը կազմում է 500 քառ. մետր: Տարհանում է իրականացվում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: