Ինչպես արդեն հայտնի է՝ պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում: 
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է գազաբալոնից, սակայն դա վերջնական չէ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ:
 
Քիչ անց պարզ դարձավ, որ պայթյունի պատճառը՝ թթվածնի բալոն է եղել:  Պայթյունի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, հիվանդանոց տեղափոխվել մեկը։ Հոսպիտալացվել է «Բուրգեր Քինգի» աշխատակիցը, նա գտնվում է Մասիվի հիվանդանոցում, վիճակը կայուն ծանր է։ Վիրավորներից ամենափոքրը 8 տարեկան է։