18-ամյա երիտասարդը ավտովթարից 3 օր անց մահացել է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` դեկտեմբերի 2-ին` ժամը 23.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
 
«Տոյոտա Պրադո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 
 
Դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, «Տոյոտա Պրադո»-ի վարորդը` 1999 թ. ծնված Արսեն Դաշտոյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: 
 
Քննությունը շարունակվում է: