Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սուրեն Նահապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառերին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
 
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: