
Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետը «Twiter»-ի իր էջում, նորից պատասխանելով Թուրքիայի նախագահին, գրել է․ «Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած, քրդական տարածքներ ներխուժած և Աֆրինում խաղաղ բնակչությանը կոտորած պետությունը չի կարող մեզ մարդկային արժեքների վերաբերյալ խրատներ և դասեր տալ»։ Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական նոր լարվածության պատճառ է հանդիսացել Իսրայելի բանակի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։ Մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է ամենաքիչը 17 պաղեստինցի: Մինչդեռ տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի:
Подробнее: https://shabat.am/am/article/173676/He-%D5%9Cy-Netanyahu--du-shat