ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ ՍուրենյանըFacebook-ի իր էջում տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։   
Подробнее: https://shabat.am/am/article/173677/Spasvum-en-dzyan-tesqov-teghumner.