
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը` այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողների հարցին` ճի՞շտ է արդյոք, որ Պուտինն իր թեկնածությունն առաջադրելու մասին այսօր է հայտարարելու, Պեսկովը պատասխանել է. «Նախագահը կարող է անել դա ցանկացած պահի: Պետք է պատրաստ լինել ամեն օր»: