«Շուտ ամուսնանալ՝ նշանակում է քիչ սիրել» Անի Լուպե
Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է ՝ պատասխանելով մեր բլից հարցերին: Նա բացահայտել է, թե ինչը կարող է գրավել կամ վանել իրեն, եւ թե երբ կամուսնանա:
 
Կարելի է բազմաթիվ բնորոշումներ տալ սիրուն, բայց բառերով նկարագրել անհնար է:
 
Այո, բոլոր «հայացքներից» էլ սեր կա:):
 
Սիրահարվածները նման են թռչունների: 
 
Տղամարդու արտաքինում առաջին հերթին ինձ կարող են գրավել մատները:
 
Վանել` թափթփվածությունը:
 
Տղամարդը պետք է լինի, ամենակարեւորը, ազնիվ, բարի եւ գնահատող:
 
Առհասարակ, ցանկացած բան առանց սիրո տգեղ է, կյանքն առավել եւս:
 
Երբ սիրում ես` կաս:
 
Հանուն սիրո պատրաստ եմ բացառապես ամեն ինչի:
 
Իմ ապագա ամուսինը պետք է հրաշագործ լինի:):
 
Սիրած էակի կողքին արթնանալը գեղեցիկն է իր ամբողջ հմայքով:
 
Ինչ գույն ունի սերը… Բոլոր գույներն առանձին-առանձին, նաեւ բոլոր գույներն իրար խառնած:
 
Մինչ ամուսնանալը պետք է հնարավորինս լավ ճանաչել կողքինին:
 
Իմ առաջին համբույրը նման էր խոսող լռության:
 
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է քիչ սիրել:
 
Առաջին ժամադրությունը պետք է լինի տպավորիչ եւ անմոռանալի:
 
Երբ սիրում ես` սիրում ես, առանց «պետք է»-ի:
 
Տղաներին դուր է գալիս իմ հազվագյուտ տեսակը:):
 
Կամուսնանամ միմիայն մեծ սիրո եւ հարգանքի առկայության դեպքում:
 
Չեմ սիրում տղաների, ովքեր… Սեռային պատկանելիությունը կապ չունի, ինքնասիրահարված մարդկանց տանել չեմ կարողանում: