Ապրիլի 3-ին, ժամը 2.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ին, շմոլ գազից թունավորումով հիվանդանոցում բուժօգնություն են ստացել 1995 թ. ծնված Անի Մ.-ն, 1972 թ. ծնված Ամալյա Մ.-ն, 1987 թ. ծնված Նարինե Ե.-ն և 1986 թ. ծնված Բադալ Չ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են ապրիլի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Լուսաղբյուր գյուղի 14-րդ փողոցի թիվ 25 տան նախամուտքում տեղադրված ջրատաքացուցիչից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
 
Կատարվում է քննություն: