Ձմեռը ձմռան նման չէ, գարունը՝ գարնան: Բնապահպանները սա կապում են կլիմայի արագ փոփոխության հետ:
 
«Կլիմայական փոփոխությունները շղթայական ռեակցիա ունեն: Ազդում են մարդկանց, կենդանական աշխարհի և մնացած գործոնների վրա: Մեզ մոտ տարեցտարի չորային է դառնում կլիման: Հետևաբար, պետք է ուշադրություն դարձնենք անտառներին, ծառահատումներ չարվեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով ՀՀ-ում կլիմայական փոփոխությունների վառ օրինակ են արագիլները.
«1979 թվականից արագիլները սկսեցին նստակյաց դառնալ: Այսօր ընդհանրապես որևէ տեղ չեն չվում: Սա նշանակում է, որ Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է, արագիլների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Բայց սա իր հետ լուրջ խնդիրներ է բերում.ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ջրային տարածքների նվազեցմանը: Սա լուրջ խնդիր է թռչունների, կենդանիների համար: Օրինակ` արագիլները սնվում են ջրային կենդանիներով: Եթե այս թռչունը, կամ ընդհանրապես կենդանիները չգտնեն իրենց կերը, կհեռանան Հայաստանից»,-նշեց Սիլվա Ադամյանը: